Ալիև. Խոսք լինել չի կարող Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին

138

Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ չի քննարկվում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք թույլ չենք տա, որ բնիկ ադրբեջանական տարածքներում ստեղծվի հայկական երկրորդ պետություն: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել: Ես ասել եմ՝ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Եթե ​​ոչ խաղաղ, ապա ռազմական ճանապարհով», մեջբերում է ՌԻԱ գործակալությունը Ալիևի խոսքերը:

Ալիևն ընդգծել է՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է, կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»:

Նրա խոսքերով, գոյություն ունի մեկ ադրբեջանական պետություն՝ բազմազգ, բազմադավան, և բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են փոխըմբռնման և խաղաղության պայմաններում:

«Հայ ժողովուրդը նույն կերպ կապրի: Հայ ժողովրդի հետ մենք գործ չունենք», ասել է նա: