Ռուս փրկարարները Ստեփանակերտում են

32

30 հոգանոց օպերատիվ խումբը նոյեմբերի 16-ին ժամանել է Ստեփանակերտ: ՌԴ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Այն կընդգրկվի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որտեղ տեղում կգնահատվի իրադրությունը և կհամակարգվեն քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետագա գործողությունները: Գերատեսչության խումբն ուսումնասիրում է տեղանքը դաշտային ճամբարի տեղակայման նպատակով: Ճամբարում կգործարկվի կապի շարժական հանգույց, որը նախատեսված է հումանիտար առաքելություն իրականացնելիս Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումների համակարգումն ապահովելու համար»: