հրաժարականը պահանջով հանրհավաքը, որը կազմակերպել են 17 ընդդիմադիր կուսակցությունները:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հորդորում է հրաժարականի դիմում գրած ԱԳՆ Զոհրապ Մնացականյանին գնալ Ազատության հրապարակ՝ ցույցի: Նա գրել է.
«Ցավում եմ, որ Զոհրապ Մնացականյանը դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:
Զորի’կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը:
Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ:
Իսկ հիմա մի կանգնիր, ապաշխարհիր, գնա Ազատության հրապարակ գնա, պատմիր դավաճանի արարքների մասին:
Պատմիր, որ ներվես: