Չումակովի անվան ինստիտուտի գլխավոր հետազոտող, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ալեքսեյ Եգորովը խոսել է ինստիտուտում մշակվող նոր կորոնավիրուսային պատվաստանյութի հիմնական առանձնահատկությունների մասին:
«Այս պատվաստանյութի հիմնական տարբերությունն այն է, որ այն ստացվում է ոչ թե կորոնավիրուսի առանձին անտիգեներից, այլ մի ամբողջ ապաակտիվացված վիրուսից: Հետևաբար այն տալիս է վիրուսի բոլոր անտիգենների ամբողջական հավաքածու, իսկ դա տալիս է բոլոր հակամարմինների ամբողջական հավաքածու», ura.ru պորտալին տված հարցազրույցում ասել է պրոֆեսորը:
Նա նշել է, որ պատրաստուկի ստեղծման այս մոտեցումը օրգանիզմն առավելագույնս կպաշտպանի վարակից:
Չումակովի ինստիտուտի պատվաստանյութը պատրաստ կլինի մոտավորապես 2021 թվականի փետրվարին:
Նորություններ Նոր՝ Չումակովի անվ․ ինստիտուտի պատվաստանյութը կարևոր առանձնահատկություն ունի