Հունաստանը ծրագրում է շուտով գնել F-35 կործանիչներ

29

Հունաստանը պաշտոնական խնդրանք է ուղարկել ԱՄՆ՝ 2021 թվականից սկսած 18-24 բազմաֆունկցիոնալ, գրեթե աննկատ, հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ ձեռք բերելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հունաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը:

«Մենք շնորհակալ կլինենք Ձեր անհապաղ արձագանքի համար», ասված է ՊՆ հետաքրքրվածությունը ներկայացնող նամակում: