Հատվածներ Նիկոլի ասուլիսից

47

12 լրատվամիջոցներ մամլո քարտուղար Մանե Գևորգյանի միջոցով հարցերն ուղարկել են առցանց։

Փաշինյանն անդրադարձել է անցյալ գիշերվա իր սկանդալային գրառմանը՝ նշելով, թե երբ առաջնագծի տղաներին ասել է՝ եկեք, որ պատերի տակ վնգստացողների հարցերը լուծենք, քաղաքացիական բախումներ հրահրելու նպատակ չի ունեցել։

Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների  հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն այն խոսակցությունները, թե ռազմաքաղաքական ղեկավարությունը դավադրությունների մեջ է ներքաշված։ Լսել նրանց գնահատականները։ Ի դեպ ասեմ, որ առաջնագծից ոչ մեկը Երևան չի վերադառնալու զինված․ դրված են հատուկ անցագրային կետեր, բացառենք որևէ մեկի կողմից զենքերով Երևան հասնելը։ Այդ մեկնաբանությունները խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով։ Նուրբ հարց կա, որ առաջնագծի տեսանյութի մեջ շատ կոշտ բառապաշար է կիրառվում։ Ինչը կարող է դրա պատճառը հանդիսանա։

Տեսանք , որ ԱԺ, Կառավարության առանձնատունը հարձակման ենթարկվեց այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան։ ՄԻՊ-ը դա չդատապարտեց, դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից, մենք պետք է քաղաքացիական բախումները բացառենք։

Ինչ քաղաքացիական պատերազմ, ով է դրա մասին խոսում։ ԱԱԾ, Ոստիկանությունը ունեն բավական ներուժ նման բան թույլ չտալու համար։ Ինչու դա նոյեմբերի 9-10-ին չկանխվեց, որովհետև գտնվում էին առաջնագծում, իսկ Երևանում շատ սահմանափակ ուժեր կային։

 Իշխանությունը դավադրության մեջ են մեղադրում, իսկ կառավարությունը անպաշտպան վիճակում իրեն թողնելով, զորքերն ուղարկում է առաջնագիծ։ Բացարձակապես անտեղի են մեկնաբանությունները։

Առաջնագծից վերադարձող զինվորները ուզում են հանդիպել ինձ հետ, դրա մեջ դատապարտելի ոչինչ չկա։ Եթե եղել է դավադրություն, թող նրանք պատմեն, նրանց պետք է լսել։

Ռազմաքաղաքական դավադրութուն չկա։ Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անում։ Չի կարելի այդպես մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել։ Եթե առաջնագծի զինվորներին ներգրավելու քաղաքական խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ունի։ Զինուժին ներգրավել կարող ենք, դրա համար սոցցանցում  գրառում անելու անհրաժեշտություն կա՞։

Որևէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխատու է տեղի ունեցածի համար։ Ես հաշիվ եմ տալիս ինձ, որ ես պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի դատավորը՝ ժողովուրդը եզրահանգումների պետք է գա, պետք է զինվորին, ընդդիմությանը, կառավարությունը լսի։

Ինչ է տեղի ունեցել․ սա կարևոր է արձանագրել։ 2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը երբ հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ։ Շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում իրենց գրառումներն ու կանխատեսումները՝ ասելով, թե Արցախի շուրջ բարդություններ են լինելու, հողեր են հանձնվելու։ Կամ այդ մարդիկ մարգարեներ, են կամ մեր կառավրությունն ու ես դավադիրներ ենք, կամ այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է  մնացել Արցախի հարցի գործընթացը և ինչ անխուսափելի պահանջներ ու կոնսենսուս կա դրված ՀՀ-ի առաջ։

Իմ վարած քաղաքականությունը այդ համատեքստում է՝ փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը։ Ցավոք մեզ դա չի հաջողվել, որովհետև մենք կանգնած էինք մի իրավիճակի առաջ, երբ տարածքները պետք է հանձնվեին առանց նախապայմանի։ Մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ անել փոխել այդ տրամաբանությունը, որը չենք կարողացել անել և գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել։

 Ես փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականութունը բարձրացնելու համար, ԶՈՒ մակարդակը բարձրացնելու համար։ Մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ, ասում են, որ դուք ստորագրեցիք թողթ, որով հաձնվենց, բայց մեղադրում են, որ մենք ավելի վաղ չենք դա ստորագրել,  մեղադրում են, որ պատերազմի ժամանակ զոհեր են եղել, որ զոհերեից խուսափելու համար, 20-30 հազար խմբավորումը շրջափակումը թույլ չտալու համար գանցել ենք այդ քայլին։ Այդ պատասախնատվությունը իմն է, բայց դրան գնալու հանգամնանքները, հարկ եմ համարում, որ պարզաբանվեն։

Սեփական կետ ասելով՝ նկատի ունեի, որ այդ տրաբանությանը փորձում էի չհամաձայնել։ Մենք պետք է ձևակերպենք այն օրակարգը , որ ունենք՝ կենտրոնանալով ԼՂ-ի կարգավիճակի հարցի վրա, որ արցախցին պետք է ապրի Արցախում, կարավիճակի հարցը պետք է դրվի բանակցային սեղանին։

Այդ փաստաթուղթը ռազմական դրության արդյունք է, կետերը փոխելը կնշանակի ռազմական դրությունը փոխել, ինչը իրատեսական չէ։ Կան դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք ունեն։ Առաջարկները ի մի կբերվեն ու լավագույնները կյանքի կկոչվեն։

Եթե ոչ ոք տեղյակ չէ, այս ընթացքում գոնե երկու Անվտագնության խորհդի նիստ եմ ունեցել, որին մասնակցել է նախագահը, վեհափառը։ Միտումների մասին նրանք տեղյակ են եղել, կոնկրետության հետ կապված միտումները հնարվոր չի եղել քննարկել, պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում՝ խորհրդակցելով ԶՈՒ գլխավոր շտաբի և Արցախի իշխանությունների հետ։

Մի քանի հարյուր զինվորներ անհետ կորած, հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ։ Գերիների փոխանակումը տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։ Սգո օր կհայտարարվի մարմինների գործընթացի հայտնաբերումից հետո։ Կառավարությունը հաշմանդամներին կաջակցի։

Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է; Ես Արցախի նախագահի գրառումը կարդացի, որ Շուշիում հարյուրից ավելի զինվորների մարմիններ կան, եթե հանձնվել է, ինչի համար է եղել կռիվը։ Հնչում է, թե Շուշիի հետ կապված՝ դավադիր որոշում է կայացվել։ Ի՞նչքան ես տեղյակ եմ դավադրության հեղինակը խուսափել է պատասխան տալ։ Եթե մեկը ասում է՝ ունի կոնկրետ տեղեկություն դավաճանության մասին, հետո իրավապահներին ասում է, թե չի վստահում, դրա համար էլ չի հայտարարում, թե ինչ է տեղի ունեցել, թող այլ տեղ հայտարարի։

Կարող էինք հանձնել 7 շրջան և  Շուշին, բայց որոշեցինք ընդունել մարտահրավերը, որը չտվեց այն արդյուքները, որը պարտության անխուսափելության խոսույթն առաջին օրվանից առաջնագծում ներկա է եղել այսօր քաղաքական ուժեր, որ պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար դատապարտում են դավաճանության մեջ։ Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, ապա գոնե սկզզբնական շրջանում։

Որոշ ենք կռիվ տալ հերոսաբար մինչև վերջին վայրկյանը։ Բայց ցավոք սրտի չենք կարողացել այդ խնդիրը լուծել։ Մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև չենք կարողացել 2․5 տարում կառուցել տասնյակ տարիներով արվածը։

Հայկական կողմի քաղաքականությունը եղել է ժամանակ ձգելը, կարելի է ձգել 20 տարի, ռետինը ձգել, բայց մի իքս պահի այն կտրվել է, 2016-ին այն կտրվել էր։ Երբ ես ասում էի նոր կետ՝ նկատի ունեի, որ պետք է այդ ռետինի կտրված տրաբանությունից դուրս դնել մեզ։ Մեզ դա չի հաջողվել անել; Ռազմական սպառնալիքն է դրվել առաջին պլանում։ 2017 թվականի հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք պատրստ ենք պատերազմել Ադրբեջանի հետ, բայց հետագայում ահաբեկիչներ, վարձկաններ ներգրավվեցին և Թուրքիան, ինչը դարձավ մեր անհաջողության հիմնական պատճառը։

Օրակարգում ունե՞ք հրաժարականի հարց։ Հանրապետության կայունությունը և անվտանգությունը  ապահովելն է  մտնում իմ օրակարգում , այլ հարց չկա։