Թուրքական բանակը գնդակոծում է Սիրիայի հյուսիսի սահմանամերձ գյուղերը

49

Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել սիրիական գյուղերի ուղղությամբ, որոնք գտնվում են Ռաքքա նահանգի սահմանամերձ Թել Աբյադ քաղաքից դեպի արևմուտք: Այդ մասին այսօր հաղորդել է Firat քրդական գործակալությունը: Ըստ աղբյուրի, կան ավերածություններ և զոհեր, այժմ ճշտվում է նրանց թիվը: