Զինվորականներ Ադրբեջան տեղափոխելու մասին Էրդողանի հրամանագիրը Կրեմլը ներքին գործ է համարում

84

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թուրքիայի ներքին գործ է անվանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը թուրքական զինվորականներ Ադրբեջանի տարածք տեղափոխելու մասին:

«Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև մշտադիտարկման կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ. դա ներքին ընթացակարգերի իրականացումն է», ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոյեմբերի 16-ին Էրդողանը Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիր է ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով՝ դիտարկման համար: Նշվել է, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտադիտարկման գործընթացում`թուրք-ռուսական միացյալ դիտորդական կենտրոնի շրջանակներում: