Բաքուն կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ղարաբաղից պատմական «ցուցանմուշների ապօրինի արտահանման» կապակցությամբ

78

Ադրբեջանը կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի տարածքից պատմական ցուցանմուշների, հուշարձանների ապօրինի արտահանման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Անար Քերիմովը, հաղրդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ադրբեջանի տարածքում հայտնաբերված յուրաքանչյուր ցուցանմուշ, յուրաքանչյուր մշակութային հուշարձան պետական ​​սեփականություն է: Այս արժեքավոր իրերի ցանկացած ապօրինի արտահանում հակասում է միջազգային օրենսդրությանը», ասել է Քերիմովը:

Նա նաև նշել է, որ տեղական և օտարերկրյա մասնագետներ կուղարկվեն Շուշի՝ պատմական հուշարձանների վիճակն ուսումնասիրելու համար:

«Այցից հետո կպատրաստվեն փաստաթղթեր: Համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն ՅՈՒՆԵՍԿՕ», ասել է Ադրբեջանի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: