Արթուր Վանեցյանը չի կալանավորվի

49

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը. Ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին»,- գրել է Սահակյանը: