ԱՀԿ-ն ակնկալում է, որ COVID-19-ի պատվաստանյութերի հատկացումները կսկսվեն 2021 թ․ առաջին կեսին

35

ԱՀԿ-ն ակնկալում է, որ կորոնավիրուսային պատվաստանյութերի փոքր հատկացումները կսկսվեն 2021 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տարվա առաջին կեսին նախատեսում ենք սահմանափակ մատակարարումներ: Այժմ մենք պլանավորման փուլում ենք», ասել է Սվամինատանը:

Նա պարզաբանել է, որ հիմնական նպատակը ռիսկային խմբերի մարդկանց պատվաստանյութով ապահովելն է: Դա վերաբերում է առաջին հերթին առողջապահական ոլորտի աշխատակիցներին: