Նիկո՛լ, դու ի վերջո ստիպված ես լինելու ձերբակալել ամբողջ հայ ժողովրդին. հեռացի՜ր անցնցում. Իշխան Սաղաթելյան

154

Սեփական պաշտոնը պահպանելու համար Փաշինյանը հիմա էլ հերթական թատրոնում նոր սցենար է բեամդրել՝ մեղադրանք ներկայացնելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, նախկին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Արցախյան ազատամարտի լեգենդար ազատամարտիկներ Աշոտ Մինասյանի և դաշնակցական Աշոտ Ավագյանի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի վարչապետը ապաշխարհելու և ներում հայցելու փոխարեն ընտրել է քաղաքական բռնաճնշումների և բռնապետ դառնալու ճանապարհը։

Մեզ այս սցենարը վաղուց ծանոթ է, բայց մեզ այս սցենարով վախեցնելն անհնար է։

Սեփական պաշտոնը պահպանելու համար Փաշինյանը հիմա էլ հերթական թատրոնում նոր սցենար է բեամդրել՝ մեղադրանք ներկայացնելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, նախկին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Արցախյան ազատամարտի լեգենդար ազատամարտիկներ Աշոտ Մինասյանի և դաշնակցական Աշոտ Ավագյանի նկատմամբ։

Նիկո՛լ, դու ի վերջո ստիպված ես լինելու ձերբակալել ամբողջ հայ ժողովրդին, որովհետև բացի քեզնից ու քո խամաճիկներից բոլորը մտածում և գործում են հանուն հայրենիքի փրկության։

Հեռացի՜ր անցնցում և մեր երկիրը մի տար նոր արկածախնդրության»։