Պենտագոնի նախկին ղեկավարը մինչև պաշտոնաթող լինելը գաղտնի նամակ էր գրել Թրամփին

64

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց առաջ Մարկ Էսպերը գաղտնի փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Washington Post-ը:

Նամակում Էսպերը խոսել է այն դժվարությունների մասին, որոնք կարող են ի հայտ գալ, երբ ԱՄՆ-ն կտրուկ դուրս բերի զորքերն Աֆղանստանից։ Նա մտահոգություն է հայտնել լրացուցիչ ծախսերի և դաշտային անհամապատասխան պայմանների վերաբերյալ: Էսսպերը կարծում է, որ դա կարող է վնասել դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև խափանել միջաֆղանական բանակցությունները