Պենտագոնը մտադիր է դադարեցնել բոլոր պատերազմները, որոնց մասնակցում է ԱՄՆ-ն

73

ԱՄՆ-ի մասնակցությամբ ներկայիս զինված հակամարտություններին վերջ տալու ցանկություն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը: Նա համապատասխան հուշագիրն է ուղարկել աշխատակազմին:

«Մենք հավերժ պատերազմի ազգ չենք․ դա հակառակն է այն ամենի, հանուն ինչի հանդես ենք գալիս և ինչի համար պայքարել են մեր նախնիները: Բոլոր պատերազմները պետք է ավարտվեն», մեջբերում է նրան «Ինտերֆաքս»-ը:

Որպես օրինակ Միլլերը նշել է ԱՄՆ-ի պայքարը «Ալ-Ղաիդա» խմբավորման դեմ: Նա գտնում է, որ 2001 թվականին սկսված պատերազմը դեռ չի ավարտվել: