ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին

48

Նոյեմբերի 13-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: