Շավարշ Քոչարյանը հրաժարական չի տվել

49

Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. տեղեկացրել է  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշել է Նաղդալյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Armenpress