ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիտակցված դիմել են դավաճանության. Արցախի ԱԳՆ խորհրդականը խոսել է

284

Արցախի ԱԳ նախարարի խորհրդական Հրաչյա Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ այժմ ազատ է արտահայտվելու։

«Մենք բախվել ենք ազգային դավաճանության, որը հաստատապես կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիտակցված դիմել են դավաճանության։ Սա եղել է գիտակցված ընտրություն և քայլ։ Որքանով տեղյակ եմ՝ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ մեկը հրաժարական չի ներկայացրել, նրանք էլ դառնում են դավաճանության մասնակից։

Դավաճանության մասնակիցներն են նաև ՀՀ և Արցախի բոլոր նախագահները, որոնք ստորագրել են Արցախը հանձնելու տակ, և նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է ունեցել այս օրերին տեղի ունեցածի մեջ։

Արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Տեսականորեն առայժմ հայկական մնացած դրա հատվածը կարելի էր փրկել՝ հայտարարելով Հայաստանին վերամիավորվելու մասին, բայց դավաճանները չեն կարող գնալ նման քայլի։

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մտածել այն մասին, թե ինչպես փրկենք Հայաստանի մնացած մասը, որի վրա մահացու սպառնալիք է կախվել։

Տեղի ունեցածը 100 տարի առաջ Աթաթուրքի Թուրքիայի եւ Լենինի Ռուսաստանի միջեւ դավադրության կրկնությունն է։ Այդ ժամանակ մենք կորցրեցինք Արեւմտյան Հայաստանը, այս օրերին Պուտինի եւ Էրդողանի միջեւ դավադրության հետեւանքով՝ Արցախը։

Այս օրերին ես հիացմունքով էի հետեւում իմ ժողովրդին եւ նրա բանակին։ Մեր գործողությունները նույնպես պատմության մեջ կմտնեն որպես անգերազանցելի հերոսության, սխրանքի եւ ինքնազոհաբերման էջեր։

Մենք յուրահատուկ ու մեծ ժողովուրդ ենք, փայլուն երիտասարդություն ունենք։ Մենք ունենք տեղ-տեղ ժանգոտված, բայց ուժեղ եւ բարդությունների տեսանկյունից աներեւակայելի խնդիրներ լուծելու ունակ բանակ: Այն ի զորու էր կոտրել ցանկացած թշնամու, բայց կոտրվեց թիկունքին հասցված հարվածից ոչ մեծ լարվածության պահին, որը պետք է վճռեր պատերազմի արդյունքները։

Հարվածեցին մեր թիկունքին մինչ բեկումը «մի քանի ակնթարթում»։ Առաջնագծի տղաները ուրախությամբ ասում էին, որ թշնամին արդեն սասանվել է, Շուշիի տակ խմբավորումը փոշիացվել է, եւ իրենք պատրաստվում են հարձակման։

Քաղաքական գործիչները, որոնք փորձում են անբարենպաստ լույսի ներքո ներկայացնել հայկական բանակին եւ նրա սխրանքը, հայ ժողովրդին, որ քողարկեն իրենց դավաճանությունը, այն «տարածեն» ամբողջ ժողովրդի վրա, ոչ միայն դավաճաններ են, այլեւ սրիկաներ։

Հրատապ անհրաժեշտություն է հայկական պետականությունը հայ ժողովրդի վերահսկողությանը վերադարձնելը, որից հետո հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի փրկության եւ դավաճաններին դատելու խնդիրները»,- գրել է Արզումանյանը։