Համաճարակաբանը հավանական չի համարում COVID-19-ի հավաքական իմունիտետի ձեռբերումն առանց պատվաստանյութի

35

Չինաստանի ճարտարագիտական ​​գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, շնչառական հիվանդությունների առաջատար մասնագետ Չժուն Նանշանի խոսքերով՝ COVID-19-ի հավաքական իմունիտետի ձեռքբերումն անիրատեսական է և ոչ գիտական, գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Բնական իմունիտետը անիրատեսական, հակագիտական ​​և հակամարդկային է, այդ պատճառով հավաքական իմունիտետի հասնելու համար անհրաժեշտ է զանգվածային պատվաստում», ասել է գիտնականը:

Այդպիսի իմունիտետի ձևավորման համար կպահանջվի, նրա խոսքերով, մեկից երկու տարի, ինչպես նաև միջազգային համագործակցություն: