Իրանն Իրաքին առաջարկել է իր օգնությունը՝ ուժեղացնելու բանակը

41

Թեհրանը պատրաստ է հատկացումների միջոցով օգնել Բաղդադին իրաքյան զինված ուժերի ամրապնդման գործում: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սաադունը Թեհրան է ժամանել նոյեմբերի 14-ին:

«Իրանի պաշտպանության նախարարությունն ունի մեծ ներուժ և հարուստ ենթակառուցվածքներ, որոնք դարձան իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ պատժամիջոցների ճնշման արդյունքը, և երկիրը պատրաստ է ուժեղացնել Իրաքի պաշտպանությունը», ասել է նախարարը: