Իրանը հերքել է երկրում Ալ-Ղաիդայի առաջնորդի ոչնչացման մասին լուրերը

58

Թեհրանը հերքել է The New York Times-ի հաղորդագրությունները իսրայելական հատուկ ծառայությունների կողմից Իրանում «Ալ-Ղաիդա» խմբավորման ղեկավարներից մեկի ոչնչացման վերաբերյալ: Այս մասին այսօր ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ «Խաթիբզադեն կտրականապես մերժում է այդ կազմակերպության որևէ անդամի ներկայությունը Իրանում և ամերիկյան լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս չկրկնել ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների ստեղծած հոլիվուդյան պատմությունը»։