Թրամփը հայտարարել է, թե երբ ԱՄՆ ամբողջ բնակչության համար կթողարկվի COVID-19-ի պատվաստանյութը

32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը երկրի ողջ բնակչության համար հասանելի կլինի 2021 թվականի ապրիլին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ շուտով կթողարկվեն պատրաստուկի միլիոնավոր դոզաներ:

«Նրանք պատրաստ են և սպասում են վերջնական հաստատմանը», ասել է Թրամփը: