Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացնում

19

 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը տեղեկացնում է, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց նոր ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:

«Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում»,- հայտնել է Սոս Հակոբյանը: