Քարվաճառցիները հրաժեշտ են տալիս իրենց բնօրրանին ու Դադիվանքին

55

Քարվաճառը ընդամենը 48 ժամ հետո՝ նոյեմբերի 15-ին,  հանձնվելու է ադրբեջանցիներին։ Արցախի Քաշաթաղի շրջանում մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում։ Արցախցիները վերջին հրաժեշտն են տալիս Դադիվանքին։ «Աննկարագարելի են այն զգացողությունները, որ ունենք, կարծես հարազատ երեխային ենք թողնում թուրքի ձեռքին։ Երբևէ  չէինք պատկերացնի, որ այս օրին կհասնենք»,- ասում են արցախցիները։

Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի պատերից հերոսների նկարները  հանում են ու  դրսի կողմից պետերին գրառումներ անում՝ «Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից», «Անիծվեք դուք թուրք շներ ու հայ դավաճաններ. Չեք մարսելու»: «Ոչ վայելեք»: