Հակադեպրեսանտ, որը կարող է կանխել COVID-19-ի ծանր ձևերը

46

Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ֆլուվոքսամին հակադեպրեսանտի շնորհիվ կորոնավիրուսային վարակով հիվանդները կարող են խուսափել  լուրջ բարդություններից:

Հետազոտությանը մասնակցել են թեթև և միջին աստիճանի կորոնավիրուսով 152 հիվանդներ: 80 մարդ ընդունել է ֆլուվոքսամին, իսկ 72-ը՝ պլացեբո: Գիտափորձը տևել է 15 օր, գրում է news.ru-ն։ Այս հակադեպրեսանտն ընդունողներից ոչ մեկի մոտ չի նկատվել հիվանդության բարդացում, իսկ պլացեբո ստացած խմբում վեց հիվանդ (8,3%) հոսպիտալացվել է շնչառական համակարգի խնդիրների համար: