Կրեմլում բացատրեցին, թե ինչու ընդունեցին Ադրբեջանի ներողությունները

71

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ընդունել է խփված Մի-24 ուղղաթիռի համար Բաքվի ներողությունը՝ նկատի ունենալով Ադրբեջանի հաջորդ գործողությունները:

«Ադրբեջանի նախագահի անհապաղ արձագանքը և անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և պատասխանատուներին պատժելու հայտարարված պատրաստակամությունը թույլ տվեցին ընդունել այդ ներողությունները», ասել է Պեսկովը: