Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին

44

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված  հարցերի շուրջ: