Վարչապետ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ

36

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները: Այս մասին հայտնում է խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Քիչ առաջ ավարտվեց «Իմ Քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները»,-նշել է Լենա  Նազարյանը:

 Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է հարձակման արդյունքում պատճառված վնասը։ «Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն