Ումի՞ց են պաշտպանվում պատգամավորները. ԱԺ դարպասները զոդելով փակել են

35

Այսօր երեկոյան համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակում են։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են փակում Ազգային ժողովի դարպասները, ինչին ի պատասխան նա ասաց, որ նոյեմբերի 10–ի հանրահավաքի ժամանակ դարպասները կոտրվել են եւ այժմ վերանորոգվում ու ամրացվում են։ Այնուամենայնիվ, այցելելով ԱԺ, NEWS.am–ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ ԱԺ դարպասները ներսից մետաղյա ձողով զոդելով փակել են, ինչը նշանակում է՝ այդ դարպասներից այգի մուտք գործել այլեւս հնարավոր չէ։