Ոստիկանները հանրահավաքի ավարտին նույնպես քաղաքացիների են բերման ենթարկել

42

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ Ազատության հրապարակից քիչ առաջ բերման է ենթարկել 20 քաղաքացի։

Քաղաքացիների նկատմամբ Վարչական իրավախախտման 182.5-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը) հոդվածով կազմվել է արձանագրություն։

Ազատության հրապարակում, երբ արդեն ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին հաջորդած փոքր հանրահավաքը, ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման էին ենթարկել քաղաքացիներին, որոնք արդեն պատրաստվում էին տուն գնալ:

Ոստիկանները սաղավարտներով ու վահաններով են և  կուռ շղթա են կազմել, իսկ բերման ենթարկվողներին շղթայից ներս են տանում: Նրանք  բարձրախոսով պարբերաբար հայտարարում էին, որ հավաքն ապօրինի է,  պետք է հեռանալ,  հակառակ դեպքում կկիրառվեն հարկադրանքի միջոցներ: