Կրեմլը հերքել է Անկարայի հայտարարությունը Ղարաբաղում առաքելությանը մասնակցելու վերաբերյալ

54

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Թուրքիայի նոր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը մասնակցության վերաբերյալ: Ըստ Կրեմլի խոսնակի, այդ թեման չի քննարկվել, և նման պայմանավորվածություններ չեն եղել:

«Մենք շարունակում ենք ելնել այն բանից, որ որպես խաղաղապահներ հանդես են գալիս ռուսաստանցի զինվորականները, որոնք գտնվում են կողմերի շփման գոտում, իսկ թուրք զինվորականների հետ փոխգործակցությունը կլինի Ադրբեջանի տարածքում մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում», Պեսկովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: