Կնքված փաստաթուղթը գնահատում ենք որպես դավաճանական և կապիտուլյացիոն․ հայտարարություն

171

            Արցախի հիմնահարցի շուրջ եռակողմ՝ ՀՀ, ԱՀ և ՌԴ կնքված փաստաթուղթը գնահատում ենք որպես դավաճանական և կապիտուլյացիոն։ Այդպիսի բովանդակությամբ փաստատուղթը չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար, քանի որ այն հանգեցնելու է Արցախի փաստացի հայաթափմանը և դրա ամբողջական ու վերջնական բռնազավթմանը Ադրբեջանի կողմից։

            Քանի դեռ այդ փաստաթուղթը չի վավերացվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից իրավական ուժ չունի, հետևապես պահանջում ենք չեղարկել այն և բանակցությունների նոր գործընթաց սկսել։

            Գործող վարչապետի կողմից կապիտուլյիացիոն բնույթի այդ փաստաթղթի ստորագրումը պետք է արժանանա անհրաժեշտ գնահատականի և հանգեցնի գործող կառավարության ու նրա ղեկավարի հրաժարականին։

            Առաջացած կառավարական ճգնաժամի պայմաններում, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները գտնվում են փաստացի կաթվածահար վիճակում, սահմանադրական համապատասխան իրավանորմերի հիման վրա պետք է շտապ լուծվեն, որը հնարավորություն կընձեռի ձևավորել նոր, ազգային համաձայնության կառավարություն։

            Սրանք են այն կարևոր պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն երկրում կառավարական ճգնաժամն արագ հաղթահարել և ստեղծված իրավիճակից դուրս գալու։

Հայաստանում Ռամկավար Ազատական Կուսակցության հիմնադիրներ