Լավրովը խոսեց Արցախում հուշարձանների վերականգնման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին

60

Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնումը պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին կներգրավենք մշակութային ժառանգության խորհրդանիշները վերականգնելու և դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ապահովելու գործում: Կներգրավենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Փախստականների հարցերով գերագույն կոմիսարի գրասենյակը, որպեսզի օգնենք մարդկանց վերադառնալ իրենց տները, և հաստատվի բնականոն կյանք», ՏԱՍՍ-ը մեջբերում է ռուս նախարարին: