Գանձագողություն

127

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է, – “Ես ամբողջ պատերազմի ընթացքում, ամեն օր կոչ եմ արել, ինքս այդպես վարվելով, օրինակ եմ ծառայել, կառավարության շուրջ համախմբման:

Դա արել եմ ինստիտուցիոնալ պետականության գաղափարով առաջնորդվելով: Պետությունը երկու ճակատով չպայքարելու գաղափարով: Արել եմ դա, ունենալով գաղափարական բազմաթիվ անհամաձայնություններ իշխող վարչակարգի հետ:

Այդպես եմ վարվել, նույնիսկ Պատերազմի առաջին օրերին, իր գնից 4 անգամ ավելի թանկ, 2 Իլ-76 օդանավ գնելում երկրի գրպանից մոտ 6 մլն ԱՄՆ դոլլար թալանելու փաստը չհանրայնացնելով:

Ես տեղեկացրել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խենթի օգնականին եւ քպ-ական մի փոխնախարարի, որ մինչեւ պատերազմի ավարտը ես կլռեմ, որ պառակտում ու կասկած չմտցնեմ, բայց էդ թալանողները դրանից ավել ժամանակ չունեն:

Ու եթե էդ հարցը չուղղվեց մինչեւ պատերազմի ավարտ, ապա ես դրանից անմիջապես հետո դատարան եմ դիմելու: Պատերազմն ավարտվեց, ավելի ճիշտ մեր գլխին մեր ձեռով դրած խենթն ավարտեց անսպասելի եւ կործանարար ճանապարհով:

Ես այլեւս ազատ եմ իմ հայտարարություններում: Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած նիկոլ փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող տիգրան ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:

Սկսված 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ: Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել:

Բայց նույնիսյկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է: Էս դեռ տնտեսական թալանի մասով միայն: Ստեղ կա նաեւ հակապետական գործունեության մեղադրանք, որը պետքա դիտարկվի միայն հայրենիքի դավաճանության հոդվածով: Բայց էս հարցին կանդրադառնամ ավելի հանգամանորեն ու մի փոքր ուշ:

Ասեմ, որ ես ոչ ոքի շահը չեմ պաշտպանում, բացի իմ թալանված ու թալանվող երկրի, Ու ոչ էլ էն 17 կուսակցություն կոչվողներից որեւէ մեկի հետ կապ ունեմ, կամ համակիր եմ: Համոզված եմ, որ նրանց բոլորին պետքա հենց հիմա ձերբակալել պատերազմի ժամանակ հեղաշրջման փորձի մեղադրանքով: Որովհետեւ նրանք քայլիչի հրաժարականը պահանջել են դեռեւս վերջինի կողմից խայտառակությունը չլափած ժամանակ: Ես հանդես եմ գալիս միայն եւ միայն իմ` դեռեւս գոյություն ունեցող երկրի ոչ հպարտ, անպատված ու ստորացված քաղաքացու անունից: Եվ ամեն բան կանեմ, կյանքս կդնեմ, ոնց որ մինչեւ հիմա եմ արել, որ թոռներս գոնե անարգված չլինեն: Որ էս երկրից մի ցենտ անգամ, մի լումա թալանած ցանկացած սրիկա հայտնվի բանտում:

Եվ այսպես` Գանձագողություն»։