Բայդենին թույլ չեն տվել կարդալ այլ երկրների ղեկավարների ուղերձները

52

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվում է Ջո Բայդենին հասանելի դարձնել սյլ երկրների ղեկավարների կողմից իրեն ուղղված հաղորդագրությունները: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը չի ընդունել ընտրություններում իր պարտությունը և խզել է կապերը իր վարչակազմի և Բայդենի շտաբի միջև, Բայդենը չի ստացել նամակները, որոնք արդեն կուտակվել են դիվանագիտական ​​գերատեսչությունում: