Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Արա Հակոբյանը ձերբակալված են

43

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգից» Արա Հակոբյանը ձերբակալվել են:

Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։