Ադրբեջանը ՌԴ-ին տրամադրել է վարձկանների անուններ, ովքեր իբր «կռվել են Հայաստանի կողմից»

190

Ադրբեջանը Ռուսաստանին տրամադրել է վարձկանների անուններ, ովքեր Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում իբր “կռվել են Հայաստանի կողմից”: Այս մասին այսօր առցանց ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին:

«Վարձկանների մասով խնդրում եմ ուշադրություն դարձնել. ո՛չ հարգարժան [Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն] Սերգեյ Նարիշկինը, ո՛չ էլ հարգարժան [ՌԴ արտգործնախարար] Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը, խոսելով վարձկանների թվաքանակի մասին, երբեք չեն ասել, թե որ կողմի համար են նրանք կռվում: Հետևաբար, ես նախօրեին, որպես դեսպան, փաստաթուղթ եմ ստորագրել՝ ուղղված ՌԴ համապատասխան մարմիններին, որտեղ ադրբեջանական կողմը ներկայացնում է այն վարձկանների ազգանունները, անունները, ազդականչերի նշանները, ովքեր կռվել Հայաստանի կողմից», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեսպանի խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շատ շահարկումներ կան վարձկանների թեմայով, որոնք իբր կռվել են Ադրբեջանի կողմից»: