17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը կասեցվում է, ներկաները բերման են ենթարկվում

46

17 կուսակցություններ այսօր՝ ժամը 13:00-ին, հանրահավաք էին նախաձեռնել Ազատության հրապարակում: Ժամը 12:00-ից ոստիկանական ստորաբաժանումները բերման են ենթարկում բոլոր նրանց, որվքեր հանրահավաքին մասնակցելու համար գալիս են Ազատության հրապարակ: Բերման են ենթարկվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը,  իրանագետ Վարդան Ոսկանյանը, այլ քաղաքացիներ:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը,  այս պահին բողոքի ելույթներ են ունենում ու պահանջում դադարեցնել  խաղաղ ցույց անել ցանկացող քաղաքացիներին բերման ենթարկելու պրոցեսը:

«Նիկոլ Փաշինյանը պատերազմը բերեց Հայաստան, հազարավոր երեխաներին մատաղ արեց, Շուշիի բանալիները տվեց թուրքին: Անիծվես դու, դավաճան»,- գոչում են պատգամավորները: