Փաշիեւ, ո՞վ է թույլ տվել, որ իմ որդու արյունը խմես․ զոհված զինծառայողի մայր

61

Հաղթող բանակին ասել՝ դուրս արի դիրքերից, բարձրունք վերցրած զորքին ասել՝ Մատաղիսից դուրս արի՞, դա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Ստորագրելուց Նիկոլ Փաշինյան, դու,  հարցրե՞լ ես մեզ: Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վրդովված նշեց զոհված զինծառայողի մայրը:

«Ես Արցախցի եմ, ամուսնացել եւ ապրել եմ Հայստանում, Հայաստանից գնացել եմ Արցախը պաշտպանելու, հիմա դուք ինձ կասե՞ք, իմ որդին, որ զոհվել է առաջնագծում՝ որտեղացի՞ է։ Փաշիեւ, քեզ «յան»  ասելն ափսոս է, ով է թույլ տվել, որ իմ որդու արյունը խմես»,- նշեց նա, ապա հավելեց․

«Եթե Դու ասել ես՝ Արցախը Հայաստան է ու վերջ,  ու այսօր ծախել ես Արցախը, դա ուրիշ բնութագրում չունի, դա նշանակում է դու Հայաստանի դարպասներն ես ծախել, որովհետեւ վաղը թուրքը լինելու է Սյունիքում, նա դրանով չի բավարարվելու, արդեն Մեղրիից ճանապարհ է ուզում: Պատասխան ես տալու, միայն հրաժարականով չես փրկվելու: Լայվերով ժողովրդի ուղեղն ես ուզում լվանալ, քեզ թվում է, որ մի անգամ այս ժողովուրդը քեզ խաբվել է, կրկին խաբելո՞ւ է,  չես կարողանալու խաբել»,- ընդգծեց նա։

News.am