Ռուբեն Մելիքյանը բերման է ենթարկվել

46

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին ձերբակալել են։ Այս մասին նա ֆեյսբուքյան  էջում գրել է.

«Ինձ ձերբակալեցին դեռևս չսկսված խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար։ Հող հանձնած դավաճանը փորձում է բռնաճնշումներով մնալ իշխանության։ Իշխանությունները օրենքը կիրառում են.

1) խտրական. ողջ պատերազմի ընթացքում բազմաթիվ խաղաղ հանրահավաքներ են իրականացվել ՄԱԿ-ի, դեսպանատների առջև, բայց ոչ ոք չի ձերբակալվել։

2) նպատակին ոչ համարժեք. պատերազմն արդեն ավարտվել է։

Իմ հետևից ոչ ոք չգա։

ՀԳ. Ունենք 4 օր Դադիվանքն ու Քարվաճառը փրկելու համար»։