Պետդեպարտամենտ. Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է

40

Ընտրություններում հաղթանակի առթիվ Ջո Բայդենին շնորհավորող պետությունների ղեկավարներին ԱՄՆ Պետդեպարտամենտը հիշեցնում է, որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։

Ըստ նրա, “Բայդենի հետ աշխարհի առաջնորդների շփումները թույլատրելի են միայն այն դեպքում, եթե դա զանգ է ողջունելու համար: Իսկ ԱՄՆ-ում միաժամանակ կարող է լինել միայն մեկ նախագահ, մեկ Սպիտակ տան թիմ, մեկ պետքարտուղար, փոխնախագահ և ազգային անվտանգության սպաների խումբ”, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Հիշեցնում ենք բոլորին, որ դեռ ոչ բոլոր ձայներն են հաշվել: Մենք պետք է ապահովենք, որ բոլոր իրավական ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվեն», ասել է Պոմպեոն: