«Նրանք փոխհատուցում են վճարելու և պատասխան տալու իրենց կեղտոտ արարքների համար»․ Ալիև

176

Միջազգային փորձագետների օգնությամբ Ադրբեջանը հաշվարկելու է Լեռնային Ղարաբաղի տարածքում հակամարտության ընթացքում «Հայաստանի պատճառած վնասները»: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 11-ին զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

«Միջազգային փորձագետների մասնակցությամբ հաշվարկվելու է նյութական և բարոյական վնասը ցանկացած ավերածությունից, և մենք ու անհատապես մարդիկ դիմելու ենք թշնամու դեմ միջազգային դատարաններ, նրանք փոխհատուցում են վճարելու և պատասխան տալու իրենց կեղտոտ արարքների համար», Ալիևին մեջբերում է ՌԻԱ գործակալությունը»: