Թուրքիան և ՌԴ-ն ստորագրել են Ղարաբաղում վերահսկողության միասնական կենտրոնի մասին արձանագրություն

52

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծման մասին, որը վերահսկելու է Լեռնային Ղարաբաղի զինադադարը:

«Այսօր առավոտյան ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման և մշտադիտարկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնի վերաբերյալ», Էրդողանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: