Թուրքիան ուզում է արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

51

Թուրքիան հետաքրքրված է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կազմակերպել Թուրքիայի դեղագործական արդյունաբերություններում, հայտնում է ՌԴ Առողջապահության նախարարությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի առողջապահության նախարարներ Միխայիլ Մուրաշկոյի ու Ֆահրեթթին Քոջայի բանակցությունները տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Նախարարները պայմանավորվել են առաջիկա օրերին սկսել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: