Էդմոն Մարուքյանի առաջարկած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

48

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է.

 22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:

«Իմ քայլը» դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով`

«Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով:

Հետո չասեք, թե համաձայն չէիք …»: