Արցախի նախագահի մամլո խոսնակը հորդորում է քաշաթաղցիներին ու շահումյանցիներին սեփական գույքը տներից չհանել

105

Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը դիմում է արցախցիներին. «Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:

Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»: