ՌԴ զինված ուժերի դեմ ուժի կիրառումը ՀՀ-ի սուվերեն տարածքում կստանա համապատասխան պատասխան

190

ՌԴ-ի ԱԳՆ-ի հայտարարությունը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, նոյեմբերի 9-ին, ժամը 18։00-ին շարժական զենիթա-հրթիռային համակարգից ՀՀ-ի օդային տարածքում ռուսական Ми-24 ուղղաթիռի խոցման մասին։

Ըստ նախնական տվյալների հարձակման հետևանքով կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Հայտնում ենք ՌԴ-ի խորին ցավակցությունները զոհվածների հարազատներին և մարտական ընկերներին։

Հատկանշական է, որ այս ողբերգությունը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության տարածքից բավականին հեռու, որտեղ այդ պահին չի գրանցվել ռազմական բախման որևէ դեպք։

Հետևաբար Ադրբեջանական կողմի արդարացումները և փորձերը կեղծ են ու չհիմնավորված։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ԶՈւ-ի ոտնձգությունը ընդդեմ ՌԴ ԶՈւ-ի նկատմամբ իրականացված Հայաստանի սովերեն տարածքում։

Համոզված ենք, որ ՌԴ զինված ուժերի դեմ ուժի կիրառումը ՀՀ-ի սուվերեն տարածքում կստանա համապատասխան պատասխան։