ՌԴ ԱԳՆ-ն ասաց, թե ինչով է սահմանափակում Թուրքիայի դերը Ղարաբաղում

71

«Թուրքիայի դերը սահմանափակվում է ստեղծվող ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնի շրջանակներում և ուղղակիորեն կապված չէ խաղաղապահ գործողության հետ», ՌԻԱ գործակալությունը մեջբերում է ՌԴ ԱԳՆ աղբյուրին։

Աղբյուրը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: Դա որոշվել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ: