Պեսկով. Ղարաբաղի հարցով պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ուղղաթիռի հետ կապված միջադեպից շատ առաջ

106

 Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունը կապված չէ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են միջադեպից շատ առաջ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական ուղղաթիռի հետ կապված իրավիճակն ազդել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության վրա:

Աղբյուր՝ News.am