Պեսկովը հաստատել է, որ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը հրադադարի մասին հայտարարություն են ստորագրել

103

«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Ղարաբաղում հրադադարի մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել են ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման մասին»,-ասել է նա: