Պայքարում ենք մինչեւ վերջ, չհուսալքվել, սա մեր հայրենիքն է, ո՛չ Նիկոլինը, ո՛չ էլ Պուտինինը. Կարին Տոնոյան

218

«Արցախի հերոս» Մենուա Հարությունյանի մայրը՝ «Հայ ասպետ» նախագծի հեղինակ Կարին Տոնոյանը հայտարարել է. «Սիրելի ժողովուրդ, վերադառնում եմ հանրապետության հրապարակից, ժողովուրդն, իրոք, խելագարված է, բայց հիմա շատ կարեւոր է կառավարել կրքերն ու չտրվել Նիկոլի սադրիչներին, զգուշացնում եմ՝ հատուկ կազմակերպված սադրանք է լինելու, որ հասցնեն բախումների, ինչպես կազմակերպել էր այս ամենը:

Իրավիճակն անելանելի չէ, պետք է պահանջել եղած քաղաքական ուժերից ԱԺ-ին պարտադրել Նիկոլին զրկել վարչապետությունից եւ հետ կանչել այդ անիծյալ փաստաթուղթը: Տեղեկացա նաեւ, որ արդեն քայլեր են արվում: Եղած քաղաքական ուժերը պարտավոր են փրկել իրավիճակը, իսկ մնացածը կհասկանանք հետո: Իսկ հիմա պետք է ժողովրդի ձեռքին պահել կառավարության եւ ԱԺ շենքերը մինչեւ առավոտ: Պայքարում ենք մինչեւ վերջ, չհուսալքվել, սա մեր հայրենիքն է, ո՛չ Նիկոլինը, ո՛չ էլ Պուտինինը»։